Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արամավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը <<Անալիտիկ>> վերլուծական կենտրոնի կողիմից ճանաչվել է «Տարվա լավագույն մարզպետ» 28.12.2013

<<Անալիտիկ>> վերլուծական կենտրոնը հրապարակել է <<ԱՍ>> մրցանակաբաշխության կատեգորիաներում լավագույնը ճանաչված պետական և քաղաքական գործիչների անունները: «Տարվա լավագույն մարզպետ» կատեգորիայում կենտրոնի կողմից հաղթող է ճանաչվել ՀՀ Արամավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: <<Անալիտիկ>> կենտրոնը Երևան քաղաքում և մարզերում վերջին ամիսներին կատարել է ուսումնասիրություն-վերլուծություն՝ պարզելու համար 2013թ. մի շարք ոլորտներում դրական գործունեություն...

Բնակարանով ապահովվեց ևս մեկ սոցիալապես անապահով ընտանիք 27.12.2013

Այսօր իրականաություն դարձավ Գոհար Հովհաննիսյանի և նրա երեք զավակների ամենամեծ երազանքը՝ անօթևան ընտանիքն ապահովվեց մշտական բնակարանով: Անչափ սպասված նվերը մեծագույն ուրախությամբ Ամանորի նախաշեմին Հովհաննիսյանների ընտանիքին մատուցեց ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ում անմիջական աջակցությամբ ոչ միայն ձեռք էր բերվել 1160 քմ տարածությամբ բնակելի տունը, այլև լուծվել էր բնակարանի մասնակի կահավորման հարցը: Նշենք, որ Գոհար Հովհաննիսյանն իր որդիների հետ տարիներ շարունակ ապրել է ժամանակավոր...

Տեղեկատվություն` Արմավիրի ՍԾՏԳ-ում 2013թ. դեկտեմբեր ամսին կատարված աշխատանքների մասին 27.12.2013

2013 թվականի դեկտեմբեր ամսին արմավիրի ՍԾՏԳ-ի կողմից սահմանված կարգով կատարվել են հետևյալ աշխատանքները. 1. Գործակալությունում հոկտեմբեր ամսվա ընտանիքների անապահովության գնահատման համակարգում փաստագրվել է 158 ընտանիք, որից 105-ը` նպաստառու 2. Նպաստի իրավունք է ունեցել 2202 ընտանիք 3. Հրատապ օգնություն է տրվել 178 ընտանիքի 4. Երեխայի ծննդյան միանվագ նպաստ է վճարվել 192 ընտանիքի 5. Մինչև երկու տարեկան երեխայի նպաստ է վճարվել 406 ընտանիքի 6. Ավանդի փոխհատուցում է տրվել 5 ընտանիքի...

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը «Դե Ֆակտո» ամսագրի կողմից ճանաչվել է "Տարվա մարզպետ" 26.12.2013

 «Դե Ֆակտո» ամսագիրը, ուսումնասիրելով ՀՀ մարզպետերի գործունեությունը, ամեն տարի նրանցից լավագույնին ճանաչում է "Տարվա մարզպետ": Այս տարի այդ կոչմանն արժանացել է ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, որին, ըստ «Դե Ֆակտո» ամսագրի, իսկապես հաջողվել է Արմավիրի մարզի առջև ծառացած աղետի պայմաններում խելամիտ որոշումներ կայացնել և կազմակերպել օժանդակության ծրագրերի անաչառ բաշխում մարզի բնակիչներին: Ներկայացվում է ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի...

Տեղի ունեցավ մարզպետ Աշոտ Ղահրամանյանի տարեվերջյան մամուլի ասուլիսը 25.12.2013

 ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր հրավիրված տարեվերջյան ամփոփիչ ասուլիսին ներկայացրեց հաշվետու ժամանակահատվածում մարզում իրականացված հիմնական աշխատանքները, խոսեց նաև հիմնախնդիրների ու նախատեսվող ծրագրերի մասին: Ա. Ղահրամանյանի խոսքով՝ անցնող տարին կարող էր առավել արդյունավետ լինել Արմավիրի մարզի համար, եթե մայիս ամսին տհաճ անակնկալ չմատուցեր աղետալի կարկտահարությունը, որը մեծ վնաս հասցրեց մարզի 46 համայնքի գյուղացիական տնտեսություններին: Միայն 26 համայնքում վնասի չափը...

Մարզպետն այցելեց Հայրենական մեծ պատերազմի վետերան 91-ամյա Ավետիք Կարապետյանին 24.12.2013

Այսօր ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այցելեց Արմավիր քաղաքի Հայրենական մեծ պատերազմի վետերան 91-ամյա Ավետիք Կարապետյանին` նրան նվիրելով ամանորյա սննդամթերքով լի փաթեթ: Մարզպետը բարեմաղթաներ հղեց Հայրենական մեծ պատերազմի վետերանին` նշելով. <<Ձեզ շնորհավորում եմ գալիք նոր տարվա կապակցությամբ և ցանկանում ամենակարևորը` առողջություն ու երկարակեցություն: Համոզված եմ, որ մեր երկիրն այնքան է հզորանալու, որ իր ժողովրդի` հատկապես վետերանների համար ապահովելու է առավել...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:45:23