Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը պարգևատրվել է հուշամեդալով 16.10.2019
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության Արմավիրի սահմանապահ զորամասի հրամանատարի կողմից արդյունավետ համագործակցության համար պարգևատրվել է <<Ա. Միկոյանի անվան սահմանապահ զորամասի ստեղծման 95 տարի>> հուշամեդալով:

Տեղի է ունեցել ներքին աուդիտի կոմիտեի հերթական նիստը 16.10.2019
ՀՀ Արմավիրի մարզպետարանում այսօր տեղի է ունեցել ներքին աուդիտի կոմիտեի հերթական նիստը, որը վարել է Արմավիրի մարզպետ, ներքին աուդիտի կոմիտեի նախագահ Համբարձում Մաթևոսյանը: Նիստին մասնակցել են ներքին աուդիտի կոմիտեի անդամներ փոխմարզպետ Կարեն Գրիգորյանը, աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատար Վարդան Վարդազարյանը (խորհրդակցական ձայնի իրավունքով), ներքին աուդիտի բաժնի պետ, կոմիտեի քարտուղար Արայիկ Հակոբյանը, իրավաբանական բաժնի պետի պաշտոնակատար Լիաննա Հարությունյանը: Մինչ օրակարգային հարցին...

Քարակերտ համայնքում ավարտվել են սուբվենցիոն ծրագրով նախատեսված աշխատանքները 16.10.2019
Համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված ՀՀ կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակում Քարակերտ համայնքում ավարտվել են համայնքի Հ.Թումանյան և Հ.Շիրազ փողոցների ասֆալտապատման աշխատանքները: Ծրագրի նախագծանախահաշվային արժեքը կազմել է 27 մլն 586.4 հազար դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 49.3 % է, իսկ համայնքի մասնակցությունը` 50.7 %, համապատասխանաբար 13 մլն 586.4 հազար դրամ և 14 մլն դրամ: Ծրագրի արդյունքում, ընդհանուր առմամբ,...

Մարզպետը մասնակցել է Ամերիաբանկի նորաբաց «էջմիածին» մասնաճյուղի բացմանը 16.10.2019
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն Ամերիաբանկի մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանի, Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի հետ այսօր մասնակցել է Ամերիաբանկի նորաբաց «էջմիածին» մասնաճյուղի բացմանը: «Սա նոր հնարավորություն է մեր քաղաքացիներին ավելի բարձր որակով սպասարկելու, նաև հնարավորություն՝ ներկայացնել համաֆինանսավորման և սուբսիդավորման վարկերը և ստեղծել նոր աշխատատեղեր, ինչը շատ ողջունելի է: Արդեն հաստատվել է համագործակցային շղթա մարզպետարանի, քաղաքապետարանի...

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի շնորհավորանքի խոսքը Գյուղատնտեսության աշխատողի օրվա առթիվ 13.10.2019
Գյուղատնտեսության ոլորտի հարգելի աշխատակիցներ, սիրելի ֆերմերներ, գիտնականներ ու գործարարներ, Պատիվ ունեմ շնորհավորելու բոլորիդ մասնագիտական տոնի առթիվ: Լինելով գյուղատնտեսական ուղղվածությամբ մարզի ղեկավար և ամենօրյա առնչություն ունենալով ոլորտի խնդիրներին, ընթացիկ հարցերին` ամենայն պատասխանատվությամբ կարող եմ ասել, որ մարզում լուրջ քայլեր են կատարվում գյուղատնտեսությունը զարգացման ճիշտ ուղու վրա դնելու համար: Իսկ այդ գործին իրենց ամենօրյա անխոնջ ու քրտնաջան աշխատանքով մեծ նպաստ են...

Տեղեկատվություն՝ Զարզանդ Գրիգորյանի գործողությունների վերաբերյալ 13.10.2019
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննվող թիվ 48166718 քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչի կողմից 2019 թվականի փետրվարի 28-ին որոշմում է կայացվել քրեական գործով մեղադրյալ ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս համայքի ղեկավար Զարզանդ Գրիգորյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին: Դրանից հետո Զ. Գրիգորյանի կողմից՝ որպես Արշալույս համայնքի ղեկավարի, համայնքի ավագանու որոշումների...