Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

 ՀՀ կառավարության որոշմամբ Գագիկ Միրիջանյանը նշանակվել է ՀՀ Արմավիրի մարզպետ

ՀՀ կառավարության որոշմամբ Գագիկ Միրիջանյանը նշանակվել է ՀՀ Արմավիրի մարզպետ 08.06.2018

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ Գագիկ Միրիջանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետ:

 Աշոտ Ղահրամանյանի հրաժեշտի խոսքը մարզի բնակչությանը և գործընկերներին

Աշոտ Ղահրամանյանի հրաժեշտի խոսքը մարզի բնակչությանը և գործընկերներին 06.06.2018

Արմավիրի մարզի սիրելի բնակիչներ, հարգարժան գործընկերներ, Երկրում քաղաքական իրավիճակի փոփոխությամբ պայմանավորված` այսօրվանից ես դադարեցնում եմ ՀՀ Արմավիրի մարզպետի լիազորությունների կատարումը: Բազմաթիվ առիթներով ասել եմ, որ Արմավիրի մարզպետ նշանակվելն ընկալել եմ վերադարձ դեպի տուն, իմ ծննդավայր, որտեղ մարդիկ ինձ միշտ շատ հարազատ են եղել, խնդիրները` ծանոթ, անելիքները` հստակ, իսկ ապագան` լուսավոր ու տեսանելի: Առաջնորդվելով այս հիմնարար մոտեցումներով` պաշտոնավարմանս տասնմեկ ու կես...

 Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել մարզպետարանի աշխատակիցների հետ

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել մարզպետարանի աշխատակիցների հետ 06.06.2018

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել մարզպետարանի աշխատակիցների հետ: Նա տեղեկացրել է, որ երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի փոփոխությամբ պայմանավորված` այսօր իր զբաղեցրած պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել ՀՀ վարչապետին: Աշոտ Ղահրամանյանը շնորհակալություն է հայտնել մարզպետարանի աշխատակազմին` տասնմեկ ու կես տարիների համատեղ արդյունավետ աշխատանքի համար` նրանց մաղթելով նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ հետագա աշխատանքում. «Ես վստահ...

 Արգավանդ համայնքում մարզպետը ներկա է գտնվել դպրոցի հրաձգարանի բացմանը և ծանոթացել մանկապարտեզում իրականացվող շինաշխատանքներին

Արգավանդ համայնքում մարզպետը ներկա է գտնվել դպրոցի հրաձգարանի բացմանը և ծանոթացել մանկապարտեզում իրականացվող շինաշխատանքներին 31.05.2018

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանի հետ այցելել է Արգավանդ համայնք` ներկա գտնվելու դպրոցի հրաձգարանի բացմանը, ապա ծանոթանալու մանկապարտեզում իրականացվող հիմնանորոգման աշխատանքներին: Արգավանդ համայնքի միջնակարգ դպրոցը շահոգործման է հանձնվել 1964 թվականին: Մինչև 1958 թվականն այն գործել է որպես յոթնամյա, որից հետո դարձել է միջնակարգ: Կրթօջախում առաջին հիմնանորոգման աշխատանքներն իրականացվել են...

 Տոնական համերգ` նվիրված Հանրապետության տոնին և Մայիսյան հերոսամարտի 100-ամյակին

Տոնական համերգ` նվիրված Հանրապետության տոնին և Մայիսյան հերոսամարտի 100-ամյակին 29.05.2018

ՀՀ Արմավիրի մարզպետարանի նախաձեռնությամբ մայիսի 28-ին մարզկենտրոն Արմավիրի քաղաքային հրապարակում կայացել է Հայաստանի առաջին հանրապետության և Մայիսյան հերոսամարտի 100-ամյակին նվիրված տոնական համերգը, որն ուղեկցվել է սիրված երգիչ-երգչուհիների, պարային խմբերի կատարումներով: Տոնական օրվան նվիրված միջոցառումը եզրափակվել է հրավառությամբ: Հայաստանի առաջին հանրապետության և Մայիսյան հերոսամարտի 100-ամյա հոբելյանի շրջանակներում տոնական միջոցառումներ են կազմակերպվել նաև մարզի այլ համայնքներում,...

 ՀՀ Արմավիրի մարզպետի ուղերձը վերջին դասի կապակցությամբ

ՀՀ Արմավիրի մարզպետի ուղերձը վերջին դասի կապակցությամբ 24.05.2018

Սիրելի՛ շրջանավարտներ, Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ այս գեղեցիկ և բոլորիդ համար շատ հիշարժան օրվա` Վերջին դասի առթիվ: Դպրոցական ուսումնառության ավարտը խորհրդանշող այս օրն ազդարարում է Ձեր մուտքը դեպի մեծ կյանք` լի նորանոր բացահայտումներով ու նվաճումներով: Յուրաքանչյուրիդ կյանքում լինելու են այսպիսի բազմաթիվ էջեր` նոր հաջողություններով ու ձեռքբերումներով լի: Անկախ Հայաստանի ձեր սերունդը մեր երիտասարդ պետության քաղաքական, տնտեսական ու մշակութային փոփոխությունների ականատեսն ու...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 17:20:37