Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Գագիկ Միրիջանյանն ընդունել է ՍԱՏԳ-ների պետերին 27.06.2018
ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն այսօր ընդունել է սոցիալական աջակցության տարածքային երեք գործակալության պետերին: Նախապես ծանոթ լինելով գործակալությունների կողմից իրականացվող գործառույթներին և համակարգում առկա խնդիրներին՝ մարզպետը կոչ է արել նրանց իրենց ղեկավարած կառույցում ապահովել օրինականություն՝ չդրսևորելով կողմնակալ վերաբերմունք շահառուների նկատմամբ: Նա հանձնարարել է բացառել կոռուպցիոն դրսևորումները համակարգում, հակառակ պարագայում, ըստ նրա, օրինախախտները կպատժվեն օրենքի ողջ...

Մարզպետ Գագիկ Միրիջանյանն ընդունել է աշխատանքի և սոցիալական հարցերով նախարարի տեղակալին 27.06.2018
ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն այսօր ընդունել է աշխատանքի և սոցիալական հարցերով նախարարի տեղակալ Զարուհի Բաթոյանին: Կարևորելով այցի նպատակը` մարզպետը նշել է, որ տեղյակ է մարզում առկա սոցիալական խնդիրներին և պատրաստակամ օր առաջ համագործակցության շրջանակում դրանք կարգավորելու: Զրույցի ընթացքում մարզպետն ու նախարարի տեղակալը անդրադարձել են մարզում մատուցվող սոցիալական ծառայությունների որակին ու հասանելիությանը, կրթական հատուկ հաստատությունների վերակազմակերպման գործընթացին,...

Ներկայացվել են Էջմիածին և Արմավիր քաղաքային համայնքների ղեկավարների ժամանակավոր պաշտոնակատարները 27.06.2018
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախար Սուրեն Պապիկյանը և Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն այսօր Էջմիածնի և Արմավիրի քաղաքապետարանների աշխատակազմերին, քաղաքի ավագանու անդամներին ներկայացրել են քաղաքային համայնքների ղեկավարների ժամանակավոր պաշտոնակատարներ Դիանա Գասպարյանին և Դավիթ Խուդաթյանին: Երկուստեք շնորհավորելով նրանց՝ նախարար Սուրեն Պապիկյանը և մարզպետ Գագիկ Միրիջանյանը քաղաքապետերի պաշտոնակատարներին մաղթել են արդյունավետ աշխատանքային գործունեություն՝ ի նպաստ քաղաքային...

Մարզպետի մոտ քննարկվել է Դալարիկ համայնքում իրավական և մասնագիտական հսկողություն իրականացնելու հարցը 26.06.2018
ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանի մոտ այսօր մարզպետարանի իրավական և մասնագիտական հսկողություն իրականացնող աշխատանքային խմբի մասնակցությամբ հրավիրված խորհրդակցությանը քննարկվել են Արմավիրի մարզի Բաղրամյանի տարածաշրջանի Դալարիկ համայնքում համապատասխան հսկողություն իրականացնելուն վերաբերող հարցեր: Մինչ այս Դալարիկ համայնքի բնակչի կողմից համայնքապետի գործունեության վերաբերյալ բողոք-նամակ է հասցեագրվել ՀՀ վարչապետին, որի առնչությամբ տարածքային կառավարման և զարգացման նախարարի կողմից եղել է...

Մարզպետ Գագիկ Միրիջանյանը ճանաչողական այցով եղել է Բաղրամյանի տարածաշրջանի բոլոր համայնքներում 26.06.2018
ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն այսօր ավարտել է Բաղրամյանի տարածաշրջանի համայնքներում նախատեսված ճանաչողական այցերը: Մարզպետի հետ համայնքներ են այցելել նաև մարզպետարանի աշխատակազմի տարբեր ոլորտներ ներկայացնող կառուցվածքային ստորաբաժանումերի աշխատակիցներ: Համայնքներում տեղի ունեցած հանդիպումների ժամանակ համայնքապետերը Գագիկ Միրիջանյանին տեղեկություն են ներկայացրել իրենց բնակավայրի վերաբերյալ, մասնավորապես՝ անդրադարձել են ենթակառուցվածքների ընդհանուր վիճակին, տնտեսությունների թվին և...

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը հունիսի 22-ին Արմավիրի մարզում էր` ընթացիկ գյուղատնտեսական աշխատանքներին հետևելու, ֆերմերներին պետական աջակցության ծրագրերի վերաբերյալ իրազեկելու, ինչպես նաև մարզի գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրներին ծանոթանալու նպատակով: Նախարարին ուղեկցում էին փոխնախարար Ռոբերտ Մակարյանը, Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը, ոլորտի այլ պատասխանատուներ: Այցի սկզբում ՀՀ գյուղատնտեսության նախարարը եղել է վերջին օրերին տեղացած կարկուտի վնասներից տուժած...