Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Մարզպետը ներկա է գտնվել է «Մաստեր Ֆարմ» բժշկական կենտրոնի վերաբացմանը 14.09.2017
ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր ներկա է գտնվել Էջմիածին քաղաքում գործող «Մաստեր Ֆարմ» բժշկական կենտրոնի վերաբացմանը: Բժշկական կենտրոնն իր գործունեությունը սկսել է շուրջ 11 տարի առաջ` մեկ աշխատասենյակով և երեք աշխատակցով: Սակայն այս տարիների ընթացքում հաջողությամբ ընդլայնվել են շենքային պայմանները, մատուցվող ծառայությունները, որով էլ պայմանավորված` 10-ն անգամ ավելացել է նաև բժշկական կազմը: Չսահմանափակվելով ունեցած հաջողություններով` «Մաստեր Ֆարմ»-ի...

Բացվել է «Էօրնեկեան հանրակրթական դպրոց»-ի նոր մասնաշենքը 14.09.2017
Նախագահ Սերժ Սարգսյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, բարերար Էդուարդո Էռնեկյանի, մի շարք պաշտոնատար անձանց և պատվավոր հյուրերի հետ այսօր ներկա է գտնվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էօրնեկեան հանրակրթական դպրոց» հանրակրթական ուսումնական հաստատության նոր մասնաշենքի բացման հանդիսավոր արարողությանը: Դպրոցի օծումը կատարել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Հանրակրթական ուսումնական այդ հաստատությունը հիմնադրվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից և Էդուարդո...

Ներկայացվել է ՀԳՏՏԶ հիմնադրամի հիմնական առաքելությունը 12.09.2017
ՀՀ Արմավիրի մարզպետարանում այսօր հրավիրված խորհրդակցությանը Հայաստանում Գյուղական Տարածքների Տնտեսական Զարգացման Հիմնադրամի (ՀԳՏՏԶՀ) տնօրեն Ալեքսանդր Քալանթարյանը ներկայացրել է հիմնադրամի հիմնական առաքելությունը և համագործակցության շրջանակները: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ Կարապետյանը, զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Լիլիթ Մուշեղյանը, հիմնադրամի գլխավոր ներդրումային մասնագետ Ներսես Կյուրինյանը, համայնքների...

Մարզպետն այցելել է Արտիմետ համայնքի գյուղացիական տնտեսություններ 08.09.2017
ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր եղել է Վաղարշապատի տարածաշրջանի Արտիմետ համայնքում: Համայնքապետ Վարդան Միրզախանյանի ուղեկցությամբ մարզպետն այցելել է սոխի և պոմիդորի մշակությամբ զբաղվող խոշոր գյուղացիական տնտեսություններ, որոնց սեփականատերերը ներկայացրել են իրենց ամենօրյա քրտնաջան աշխատանքի արդյունքը՝ առկա և սպասվող բերքի տեսքով: Սոխի մշակությամբ զբաղվող Դերենիկ Ջանիբեկյանի տնտեսությունում մարզպետը ծանոթացել է ստացված բարձր բերքին և բերքահավաքն իրականացնող...

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանի գլախավորած աշխատանքային խումբը գտնվում է ՌԴ Յարոսլավի նահանգում 04.09.2017
2008 թվականին Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի և Ռուսաստանի Դաշնության Յարոսլավի նահանգի միջև մշակութային և տնտեսական ոլորտներում կնքված փոխհամագործակցության հուշագրի շրջանակներում Յարոսլավի մարզի հայ համայնքի հրավերով սեպտեմբերի 2-ից 4-ը ներառյալ մարզպետ Աշոտ Ղահրամանյանի գլխավորած աշխատանքային խումբը կգտնվի Յարոսլավում, մասնակցություն կունենա հայ համայնքի կողմից կազմակերպված մշակութային միջոցառմանը, ապա հանդիպումներ` նահանգային իշխանությունների հետ:

Ազդարարվեց նոր ուսումնական տարվա մեկնարկը 01.09.2017
2017-2018 ուսումնական տարվա մեկնարկը և Գիտելիքի օրը ՀՀ Արմավիրի մարզի բոլոր դպրոցներում ազդարարվել է տոնական միջոցառումներով, օրվա խորհուրդը լրացնող երգ ու պարով, ասմունքով: Նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանի ուղեկցությամբ այցելել է Նորակերտի միջնակարգ դպրոց, ապա եղել է Մեծամորի թիվ 1 և Արմավիրի թիվ 2 հիմնական դպրոցներում: Օրվա առթիվ...