Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Մարզպետն ընդունել է Չեխիայի «Էլեկտրոմոնտաժ Սիկորա» ընկերության տնօրենին 08.02.2018
ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր ընդունել է Չեխիայի «Էլեկտրոմոնտաժ Սիկորա» ընկերության տնօրեն Պետրեմ Սիկորային: Հանդիպմանը ներկա են գտնվել նաև մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ Կարապետյանը, Չեխիայում հայազգի գործարար Սլավիկ Աղասարյանը: Հանդիպմանը քննարկվել են Արմավիրի մարզում չեխ գործարարի կողմից նախատեսվող ներդրումային ծրագրերին վերաբերող մանրամասներ, որոնց մեկնարկը նախնական տվյալներով կազդարարվի մարտ ամսին: Համապատասխան ծրագրերի իրագործման...

Քննարկվել են համայնքների զարգացմանն ուղղված ծրագրերի ընթացակարգերին վերաբերող հարցեր 02.02.2018
ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի, տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Վարազդատ Կարապետյանի գլխավորությամբ այսօր մարզպետարանում հրավիրված խորհրդակցությանը քննարկվել են համայնքների զարգացմանն ուղղված ծրագրերի ընթացակարգերին վերաբերող հարցեր: Խորհրդակցությանը մասնակցել են մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ Կարապետյանը, համայնքների ղեկավարներ, մարզի տարածքային զարգացման և համայնքների զարգացման ծրագրերի պատասխանատուներ, բանկերի, ՈւՎԿ-ների, ՓՄՁ ԶԱԿ-ի աշխատակիցներ։...

Մարզկենտրոն Արմավիրի քաղաքային հրապարակում այսօր հանդիսավորությամբ նշվել է Հայոց բանակի կազմավորման 26-րդ տարեդարձը և Սուրբ Սարգիս զորավարին նվիրված տոնը: Տոնակատարության շրջանակում մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը և միջոցառման մասնակիցները ուրախությամբ ու հպարտությամբ ընդունել են Հայոց բանակում ժամկետային զինծառայությունն ավարտած և զորացրված մեծ թվով զինծառայողների: Ողջունելով ներկաներին` մարզպետ Աշոտ Ղահրամանյանն իր շնորհավորանքի խոսքն է հղել...

Քննարկվել են ոռոգման համակարգի բարելավմանը վերաբերող հարցեր 26.01.2018
ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի և ԷԵԲՊՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի (ՋՏՊԿ) նախագահ Արսեն Հարությունյանի գլխավորությամբ մարզպետարանում հրավիրված խորհրդակցությանը քննարկվել են ոռոգման համակարգի բարելավմանը վերաբերող հարցեր: Խորհրդակցությանը մասնակցել են մեծ թվով համայնքապետեր և ոլորտի մարզային պատասխանատուներ: Ողջունելով ներկաներին` մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նշել է, որ հանդիպման գլխավոր նպատակը մինչև ոռոգման շրջանի մեկնարը ոլորտում առկա խնդիրների վերհանումն է և ոռոգման...

Արմավիրի մարզպետարանում այսօր տեղի է ունեցել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) փրկարար ծառայության (ՓԾ) Արմավիրի մարզային փրկարարական վարչության (ՄՓՎ) 2017 թվականի գործունեության ամփոփման հաշվետու նիստը, որը վարել է մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Նիստին ներկա են գտնվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Էնրիկո Ապրիամովը, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արսեն Այվազյանը, ազգային անվտանգության մարզային ծառայության պետ Աշոտ Ավագյանը, ԱԻՆ ենթակայությամբ գործող...

Մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ Կարապետյանը պարգևատրվել է ՔԾԽ նախագահի կողմից 17.01.2018
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության ոլորտում ցուցաբերած մասնագիտական բարձր որակների, բարեխիղճ աշխատանքի և նվիրումի համար Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ Կարապետյանը ՔԾԽ նախագահ Մանվել Բադալյանի կողմից պարգևատրվել է պատվոգրով: