Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Տեղի է ունեցել ներքին աուդիտի կոմիտեի հերթական նիստը 21.12.2017
ՀՀ Արմավիրի մարզպետարանում այսօր հրավիրվել է ներքին աուդիտի կոմիտեի 19-րդ նիստը, որը վարել է աուդիտի կոմիտեի նախագահ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Նիստին մասնակցել են մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ Կարապետյանը, առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Հովհաննես Հարությունյանը, ներքին աուդիտի բաժնի պետ Արայիկ Հակոբյանը և մարզի բժշկական հաստատությունների տնօրենները` որոշ աշխատակիցների հետ միասին: Նիստի օրակարգում ընդգրկված հարցերի շրջանակում քննարկվել են...

<<Նորք-Մարաշ>> բժշկական կենտրոնի նախաձեռնությամբ Արարատի մարզպետարանում կայացած հանդիպմանը ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված Արմավիրի և Արարատի մարզերի 24 զինծառայողների ծնողներին սրտաբանական հիվանդանոցի կողմից բուժման անժամկետ սերտիֆիկատներ են հանձնվել: Սույն թվականի հունվար ամսից սկսված ծրագիրը կշարունակվի մինչև 2018 թվականի մայիսը, որի շրջանակներում սրտաբանական հիվանդանոցի բժիշկներն անվճար կհետազոտեն և կբուժեն քառօրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներին:...

Նախագահն ընդունել է Վոլոգդայի նահանգապետ Օլեգ Կուվշիննիկովին 18.12.2017
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության Վոլոգդայի նահանգապետ Օլեգ Կուվշիննիկովին: Ողջունելով հյուրին՝ Հանրապետության Նախագահը կարևորել է հայ-ռուսական միջպետական հարաբերությունների կարևոր բաղադրիչներից համարվող ապակենտրոնացված փոխգործակցությունը Հայաստանի մարզերի և Ռուսաստանի նահանգների միջև: Այդ համատեքստում Սերժ Սարգսյանը գոհունակություն է հայտնել Արմավիրի մարզի և Վոլոգդայի նահանգի կառավարության միջև առևտրատնտեսական, գիտատեխնիկական և հումանիտար համագործակցության...

Վոլոգդայի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր 18.12.2017
ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ ՌԴ Վոլոգդայի նահանգապետ Օլեգ Կուվշիննիկովի գլխավորած պատվիրակությունն այսօր այցելել է Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու սուրբ նահատակների հիշատակին: Պատվիրակության անդամները և մարզպետը ծաղկեպսակ են դրել 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ` լռությամբ հարգելով մեկուկես միլիոն սուրբ նահատակների հիշատակը:

Մրգաշատ և Բաղրամյան համայնքներում հանդիսավորությամբ ազդարարվել է ամանորյա տոների մեկնարկը 16.12.2017
ՀՀ Արմավիրի մարզի Մրգաշատ և Բաղրամյան համայնքներում դեկտեմբերի 16-ը խորհրդանշվել է նախատոնական բարձր տրամադրությամբ և հաճելի անակնկալով. Ամանորի նախաշեմին մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ նշված համայնքներ է այցելել և տոնական եղևնիների լույսերի վառման կապակցությամբ կազմակերպված միջոցառումներին է մասնակցել Վոլոգդայի նահանգապետ Օլեգ Կուվշիննիկովի գլխավորած պատվիրակությունը` Վելիկի Ուստյուգ քաղաքից ժամանած Ձմեռ պապի հետ միասին: Ողջունելով ներկաներին` մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նշել է,...

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանն ընդունել է ՌԴ Վոլոգդայի նահանգապետի գլխավորած պատվիրակությանը 16.12.2017
ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր ընդունել է ՌԴ Վոլոգդայի նահանգապետ Օլեգ Կուվշիննիկովի գլխավորած պատվիրակությանը, որը մարզ է այցելել Արմավիրի մարզպետարանի և Վոլոգդայի մարզի կառավարության միջև մարզպետի և նահանգապետի կողմից 2016 թվականի ապրիլի 7-ին ստորագրված առևտրատնտեսական, գիտատեխնիկական և հումանիտար համագործակցության մասին համաձայնագրի շրջանակներում: Ողջունելով պատվիրակության այցն Արմավիրի մարզ` մարզպետ Աշոտ Ղահրամանյանն ամփոփ տեղեկություն է ներկայացրել մարզի պատմական...