Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

 Մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այցելել է «Ինտերնացոնալ» կոչվող թռչնանոց

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այցելել է «Ինտերնացոնալ» կոչվող թռչնանոց 23.05.2020

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը շարունակվող համայնքային այցերի և գյուղոլորտում իրականացվող ներդրումային ծրագրերին ծանոթանալու շրջանակում այսօր եղել է մեկ տարի առաջ Արմավիր-Երևան մայրուղու հարևանությամբ հիմնված «Ինտերնացիոնալ» թռչնանոցում: Թռչնանոցի սեփականատեր, մասնագիտությամբ բժիշկ Արսեն Գևորգյանը մարզպետին ներկայացրել է ընտանեկան բիզնես-ծրագիրը, որը կյանքի է կոչվել Ռուսաստանի Դաշնությունում բնակվող ծնողների և եղբոր անմիջական աջակցությամբ: Ներդրումային ծրագիրը...

 Երկար սպասված ծրագրերը կյանքի են կոչվում`զարգացնելով համայնքային ենթակառուցվածքները

Երկար սպասված ծրագրերը կյանքի են կոչվում`զարգացնելով համայնքային ենթակառուցվածքները 23.05.2020

ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում շուտով կմեկնարկեն Մյասնիկյան համայնքի Մյասնիկյան փողոցի ասֆալտբետոնե ծածկույթի հիմնանորոգման աշխատանքները. ծրագրային հայտը հավանության է արժանացել Կառավարությունում ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի կողմից: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 17 մլն 359 հազ. 240 դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 45% է` 7 մլն 811 հազ. 790 դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 55%` 9 մլն 547 հազ. 450...

Հավանության է արժանացել  Արմավիրի մարզից ներկայացված ևս 6 սուբվենցիոն հայտ

Հավանության է արժանացել Արմավիրի մարզից ներկայացված ևս 6 սուբվենցիոն հայտ 22.05.2020

Սուբվենցիաների տրամադրման նպատակով Կառավարությունում ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հավանության է արժանացել Արմավիրի մարզից ներկայացված ևս 6 սուբվենցիոն հայտ: Այդ ծրագրերն են. Տանձուտ համայնքի ջրամատակարարման ցանցի կառուցում Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 39 մլն 585 հազ. 593 դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը կազմում է 55%` 21 մլն 771 հազ. 593 դրամ, իսկ համայնքի մասնակցությունը 45%` 17 մլն 814 հազ. դրամ: Պտղունք...

 Մարզպետը ծանոթացել է գյուղոլորտում ընթացող աշխատանքներին

Մարզպետը ծանոթացել է գյուղոլորտում ընթացող աշխատանքներին 21.05.2020

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր այցելել է Վաղարշապատի տարածքում հիմնված երկու այգեգործական տնտեսություն, ծանոթացել 2019 թվականի ընթացքում ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած խնձորի և տանձի ցուցադրական տնկարանի ձևավորման գործընթացին և նախատեսվող ծրագրերին, ապա եղել է Խաղողագործության և գինեգործության հիմնադրամի կողմից մշակվող խաղողի այգիներում, որտեղ մշակվում է շուրջ 170 սորտի խաղող: Այնուհետև մարզպետն այցելել է Երևան-Արմավիր ճանապարհի հարևանությամբ 2019 թվականին բացված...

Հայաստանում ԱՄԷ դեսպանատունը մարդասիրական օգնություն է հատկացրել մարզի սոցիալապես խոցելի ընտանիքներին

Հայաստանում ԱՄԷ դեսպանատունը մարդասիրական օգնություն է հատկացրել մարզի սոցիալապես խոցելի ընտանիքներին 21.05.2020

Նոր տիպի կորոնավիրուսի համավարակի սոցիալական հետևանքների մեղմմանն ուղղված միջոցառումների շրջանակում Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանատան նախաձեռնությամբ, Խալիֆ բն Զայեդ ալ-Նահյան մարդասիրական կազմակերպության աջակցությամբ և ՀՀ Արտաքին գործերի, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների, ինչպես նաև մարզպետարանների հետ համագործակցությամբ իրականացվում է բարեգործական ծրագիր, որի շրջանակներում Հայաստանի մարզերում բնակվող...

Հերթական աջակցությունը` սոցիալապես խոցելի ընտանիքներին

Հերթական աջակցությունը` սոցիալապես խոցելի ընտանիքներին 19.05.2020

«Տիգրան Ենոքյան» ԱՁ-ն Արմավիրի մարզպետարանին է նվիրաբերել սնունդ պարունակող 400 փաթեթ: Առաջիկա օրերին այդ փաթեթները կտրամադրվեն նոր կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված դժվարին կացության մեջ գտնվող այն ընտանիքներին, որոնց անդամներից մեկը կամ մի քանիսը ստեղծված իրավիճակի արդյունքում չի/ չեն աշխատում (հիմնականում օրավարձով աշխատողներ), ընտանիքում ունեն անչափահաս երեխաներ, հաշմանդամ անդամ(ներ), ծերեր և գտնվում են սոցիալապես խոցելի համարվող խմբերում: Ստեղծված իրավիճակում...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-25 17:50:26