Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Մարզպետ Գագիկ Միրիջանյանի շնորհավորանքի խոսքը Երիտասարդության միջազգային օրվա առթիվ 12.08.2018
Սիրելի երիտասարդներ, Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները Երիտասարդության միջազգային օրվա առթիվ: Պետության հասարակական, քաղաքական կյանքում միշտ կարևորվել է Ձեր դերը, քանի որ դուք եք կերտում մեր այսօրը և հպարտորեն քայլում դեպի ապագա՝ դառնալով վաղվա՝ տարբեր ոլորտներ ներկայացնող գործիչներ: Հավատացած եղեք, որ մեր պետության հաջողություններն ու ձեռքբերումները մեծապես պայմանավորված են ձեր կայուն գիտելիքներով, բարձր արժեհամակարգով և ազնիվ նպատակներով։ Ես վստահ եմ, որ ձեր...

Մարզպետ Գագիկ Միրիջանյանն այցելել է կարկտահարությունից տուժած համայնքներ 11.08.2018
ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն այսօր այցելել է երեկ տեղացած կարկուտից և ուժգին քամուց տուժած Արմավիրի և Բաղրամյանի տարածաշրջանների 14 համայնք, հանդիպել բնակիչների հետ, ծանոթացել գյուղացիական տնտեսություններին, բնակելի տներին պատճառված վնասներին: Բնական աղետի հետևանքով մինչև 100 տոկոսի չափով վնասվել են խաղողի վազերը, պտղատու ծառերը, բանջար-բոստանային մշակաբույսերը, բնակելի տների տանիքները: Համայնքներում բնակիչների հետ հանդիպումների ժամանակ մարզպետը հայտնել է, որ տեղի ունեցածի...

Մարզպետը ներկա է գտնվել նորակոչիկների երդման հանդիսավոր արարողությանը 11.08.2018
ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն այսօր ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության Արմավիրի սահմանապահ ջոկատում ներկա է գտնվել նորակոչիկների երդման հանդիսավոր արարողությանը: Միջոցառմանը մասնակցել են նաև տվյալ զորամասի բարձրաստիճան սպայակազմի ներկայացուցիչները, նորակոչիկների հարազատները: Մարզպետը շնորհավորել է նորակոչիկներին` հույս հայտնելով, որ նրանք կկոփվեն որպես խիզախ զինվորներ և բարձր կպահեն զորամասի հեղինակությունը` փոխանցելով այն ապագա զորակոչիկներին:

ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն այսօր ընդունել է Գեղակերտի մարզադպրոցի տնօրեն, ծանրամարտի Հայաստանի հավաքականի 2-րդ մարզիչ Վիգեն Խաչատրյանին և պատանիների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 1-ին, 3-րդ մրցանակային տեղերը զբաղեցրած Կարեն Մարգարյանին և Միլենա Խաչատրյանին: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև մարզպետարանի աշխատակազմի մշակույթի և սպորտի բաժնի պետ Արմեն Թովմասյանը: Ներկայացնելով իր սաների հաջողությունները` մարզիչ Վիգեն Խաչատրյանը մարզպետին տեղեկացրել է, որ հուլիս ամսին...

Մարզպետի մոտ կայացել է քաղաքացիների հերթական ընդունելությունը 09.08.2018
ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանի մոտ այսօր կայացել է քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին նախապես գրանցվել և մասնակցել է մարզի 48 բնակիչ: Քաղաքացիների կողմից ներկայացվող ոլորտային հարցերը տեղում քննարկելու և համապատասխան լուծումներ առաջարկելու նպատակով ընդունելությանը ներկա են գտնվել նաև մարզպետի տեղակալները, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատարը և աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուները: Ընդունելության գրանցված քաղաքացիները մարզպետին...

Մարզպետն ընդունել է արտիմետցի ըմբշամարտուհուն 08.08.2018
ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն այսօր ընդունել է արտիմետցի ըմբշամարտուհի Անի Առաքելյանին և նրա մարզչին` Գոռ Աբգարյանին: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Վարդան Վարդազարյանը: Մարզպետին տեղեկացվել է, որ արդեն 4 տարի է Արտիմետ գյուղում գործում է Նորայր Մուշեղյանի անվան մարզադպրոցի մասնաճյուղի ըմբշամարտի աղջիկների խումբը, որն առաջինն է Հայաստանում: Մարզչի փոխանցմամբ աղջիկներն այս տարիներին բազում հաղթանակներ են ունեցել Հայաստանում և...