Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Մինչեւ տարեվերջ Արմավիրի մարզում կազդարարվի առաջնային լուծում պահանջող ծրագրերի մեկնարկը 13.11.2018
ՀՀ Արմավիրի մարզում մինչեւ տարեվերջ կազդարարվի առաջնային լուծում պահանջող ծրագրերի մեկնարկը: Մարզում հրատապ խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի ընդհանուր գումարը կազմում է 493 մլն 100 հազ. դրամ, որից 412 մլն 420 հազ. դրամը կհատկացվի պետության կողմից, իսկ մյուս մասը կհամաֆինանսավորվի տվյալ համայնքի բյուջեից: Նշված գումարի շրջանակում մարզի առաջնային խնդիրների լուծմանն ուղղված ծրագրեր կիրականացվեն ներքոնշյալ 19-ը համայնքում. 1. Էջմիածին քաղաքի կոյուղագծի ընդլայնում, որի արդյունքում...

Մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը ճանաչողական այցով եղել է մի շարք համայնքներում 12.11.2018
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանն այսօր ճանաչողական այցով եղել է Ակնալիճ, Արագած, Լուսագյուղ եւ Ջրարբի համայնքներում, ծանոթացել ՀՀ կառավարության նախաձեռնությամբ համայնքներին սուբվենցիաների տեսքով աջակցության տրամադրման գործընթացի շրջանակում իրականացված եւ ընթացքի մեջ գտնվող ծրագրերին: Ակնալիճ համայնքի ղեկավար Գեւորգ Մինասյանը մարզպետին ներկայացրել է ծրագրի շրջանակում համայնքի Շահումյան փողոցում իրականացված ասֆալտապատման աշխատանքները, որի համար 6 մլն 700 հազ. դրամ տրամադրվել է...

Տեղական ինքնակառավարման մարմինների հարգելի գործընկերներ, Ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ Տեղական ինքնակառավարման մարմինների օրվա առթիվ: 22 տարի առաջ այս օրը Հայաստանի Հանրապետությունում անցկացվեցին տեղական ինքնակառավարման մարմինների առաջին ընտրությունները, որով դրվեցին տեղական ժողովրդավարության հիմքերը: Տեղական ինքնակառավարման մարմինները բարդ ու պատվաբեր առաքելություն են իրականացնում՝ հանդիսանալով քաղաքացու և պետության անմիջական կապող օղակը: Պետությունն ուժեղ է իր ուժեղ համայնքներով,...

Մարզպետի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը 08.11.2018
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի մոտ այսօր տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին նախապես գրանցված 26 քաղաքացիներից մասնակցել են 19-ը: Քաղաքացիների կողմից ներկայացվող հարցերը քննարկելու, ինչպես նաև համապատասխան լուծումներ առաջարկելու նպատակով ընդունելությանը ներկա են գտնվել նաև մարզպետի տեղակալը, մարզպետարանի գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը և կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուները: Ընդունելությանը մասնակցած քաղաքացիները մարզպետին դիմել են որոշ...

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է Հայաստանի K1 ազգային սիրողական ֆեդերացիայի Արմավիր մասնաճյուղի նախագահ Շանթ Պետրոսյանին, Հայաստանի և միջազգային մրցույթներում բազմակի անգամ հաղթանակներ տարած մարզիկ Դավիթ Անդրեասյանին, ինչպես նաև Նոր Կեսարիայի համայնքապետ Հրայր Գալստյանին, ով պատրաստակամություն է հայտնել աջակցելու մարզաձևի զարգացմանը: Շանթ Պետրոսյանը մարզպետին ասել է, որ նաև մարզումներ է անցկացնում Մուայ-թայ և Քիք-բոքսինգ մարզաձևերով: Նա մարզպետին տեղեկացրել է,...

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է մարզպետ Համբարձում Մաթևոսյանին 05.11.2018
Նոյեմբերի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՀ Արմավիրի նորանշանակ մարզպետ Համբարձում Մաթևոսյանին` ուղեկցությամբ Արմավիրի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սիոն եպիսկոպոս Ադամյանի: Նորին Սրբությունը նորանշանակ մարզպետին իր բարեմաղթանքները փոխանցեց` վստահություն հայտնելով, որ Մայր Աթոռի և մարզպետարանի միջև ձևավորված սերտ գործակցությունը կշարունակվի արդյունավորվել նոր կենսագործումներով: Վեհափառ Հայրապետը մարզպետին...