Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Հերոսացած զինվոր Սևակ Խաչատրյանի հիշատակին նվիրված հուշարձան է բացվել հայրենի գյուղում 25.09.2018
ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի, Արմավիրի քաղաքապետի պաշտոնակատար Դավիթ Խուդաթյանի հետ այսօր Արևիկ համայնքում ներկա է գտնվել 2016 թվականի սեպտեմբերի 25-ին մարտական դիրքում հակառակորդի կողմից արձակված գնդակից զոհված Սևակ Խաչատրյանի հիշատակին նվիրված հուշարձան-խաչքարի բացմանը: Սևակ Խաչատրյանը 2016 թվականին մասնակցել է ապրիլյան քառօրյա պատերազմին և արիության, գերազանց ծառայության համար արժանացել է շքանշանի: 2017 թվականի հունվարի...

ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը Արմավիրի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտի հետ այսօր այցելել է Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիր և Հայաստանում, աշխարհի տարբեր վայրերում ապրող մուսալեռցիների, մարզի բնակիչների և բազմաթիվ հյուրերի հետ մասնակցել Մուսա լեռան հերոսամարտի 103-ամյակին նվիրված տոնակատարությանը։ Տարիների ընթացքում ձևավորված ավանդույթի համաձայն սեպտեմբեր ամսի երրորդ կիրակի օրը Մուսա լեռան հերոսամարտի...

Մարզպետ Գագիկ Միրիջանյանի շնորհավորական ուղերձն Անկախության տոնի առթիվ 21.09.2018
Արմավիրի մարզի հարգելի բնակիչներ, շնորհավորում եմ ձեզ և ողջ հայ ժողովրդին՝ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 27-րդ տարեդարձի առթիվ: 1991 թվականի սեպտեմբերի 21-ին ողջ հայ ժողովուրդը միակամ ու միաձայն ի լուր աշխարհի հայտարարեց, որ վերստանձնում է սեփական ճակատագիրը տնօրինելու պատասխանատվությունն ու պատիվը: Եվ այդ օրը դարձավ համայն հայության պատմական կենսագրության ամենակարևոր օրը, որը հայ ժողովրդի կյանքում նոր ուղի բացեց, այն է` անկախության ուղին: Սակայն բոլորս գիտենք, որ...

Հարգանքի տուրք է մատուցվել Հայրենիքի անկախության համար զոհվածների հիշատակին 21.09.2018
Հայսատանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի առթիվ մարզպետ Գագիկ Միրիջանյանը, Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը, համայնքների ղեկավարները, Երկրապահ կամավորականների միությանի Արմավիրի կառույցի անդամները, հանրակրթական դպրոցների, առողջապահական հաստատությունների, հասարակական և այլ կառույցների աշխատակիցներն այսօր այցելել են Արմավիր քաղաքում Արցախյան հերոսամարտում զոհված և անհայտ կորած ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը...

Պարգևատրումներ` Անկախության տոնի առթիվ 21.09.2018
Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի կապակցությամբ Արմավիր քաղաքի հրապարակում մեկնարկած տոնական միջոցառմանը, որին մարզպետ Գագիկ Միրիջանյանի հրավերով ներկա են գտնվել Արմավիրի թեմի առաջնորդը, պետական կառույցների, իրավապահ մարմինների, զինված ուժերի, կրթական, մշակութային, առողջապահական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների և այլ ոլորտների մեծ թվով ներկայացուցիչներ, տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն: Մարզպետ Գագիկ Միրիջանյանի համապատասխան...

Տոնական օրվան նվիրված հյուրասիրություն` մարզկենտրոն Արմավիրում 21.09.2018
Անկախության տոնի շրջանակներում տեղի ունեցած հանդիսավոր միջոցառումներին հաջորդել է մարզի համայնքների կողմից կազմակերպված հյուրասիրությունը` բերք ու բարիքով, ազգային խոհանոցի ուտեստներով զարդարված սեղանների շուրջ: Մարզպետ Գագիկ Միրիջանյանը փոխմարզպետների, այլ պաշտոնյաների և հյուրերի ուղեկցությամբ մոտեցել է բացված սեղաններին, հյուրասիրվել ու բարեմաղթել հողի լեզուն հասկացող բազմավաստակ մշակներին ու համայնքային պատասխանատուներին: Հավելենք, որ օրվա կապակցությամբ քաղաքային հրապարակում մարզը...