Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Մարզպետի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը 30.08.2018
ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանի մոտ այսօր տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին նախապես գրանցվել և մասնակցել է մարզի 27 բնակիչ: Քաղաքացիների կողմից ներկայացվող ոլորտային հարցերը տեղում քննարկելու և համապատասխան լուծումներ առաջարկելու նպատակով ընդունելությանը ներկա են գտնվել նաև մարզպետի տեղակալները, մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուները: Ընդունելությանը գրանցված քաղաքացիները մարզպետին շարունակում են դիմել համապատասխան...

Մարզպետն ընդունել է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի ներկայացուցիչներին 29.08.2018
ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն այսօր ընդունել է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրենի տեղակալ Արտյոմ Արևշատյանին, կառավարող տնօրեն Գրիգոր Այվազյանին և Արմավիրի մասնաճյուղի տնօրեն Մելիքսեթ Խաչատրյանին: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև մարզպետի տեղակալ Կարեն Գրիգորյանը: Մարզպետը ողջունել է բանկի կողմից Հայաստանի ֆինանսական շուկայում իրականացվող հավակնոտ և բազմաբնույթ ծրագրերը` ցանկություն հայտնելով ընդլայնելու փոխգործակցությունը:...

ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն այսօր ընդունել է Պրոֆեսիոնալ Արմֆայթինգ ֆեդերացիայի փոխնախագահ Տիգրան Միքայելյանին` մարզաձևի Արմավիրի մասնաճյուղի նախագահ Անդրանիկ Կարապետյանի և մի քանի մարզիչների հետ միասին: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Վարդան Վարդազարյանը: Արմֆայթինգ ֆեդերացիայի փոխնախագահը մարզպետին ամփոփ տեղեկություն է ներկայացրել ֆեդերացիայի տարիների գործունեության և հաջողությունների մասին` մասնավորապես նշելով, որ մարզաձևը...

Մարզպետ Գագիկ Միրիջանյանի շնորհավորական ուղերձն Անկախության հռչակագրի 28-րդ տարեդարձի կապակցությամբ 23.08.2018
Հարգելի հայրենակիցներ, Մեր միասնական կամքի արդյունքում 1990 թվականի օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանում ընդունվեց Հայստանի անկախության մասին հռչակագիրը, որը շատ կարևոր էր մեր երկրի ապագայի համար: Այն միևնույն ժամանակ մեր ժողովրդի կրած դառը պայքարի և սեփական ինքնիշխանությանը հասնելու, երկիրը կառուցելու վճռականության արդյունքն էր: Անկախության հռչակագիրն անսահման երջանկություն և ոգևորություն պատճառեց համայն հայությանը, քանզի կոչված էր իրականացնելու հայ...

Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված կապիտան Հովսեփ Կիրակոսյանն այսօր կդառնար 30 տարեկան: Նա Արմավիրի մարզի Ապագա գյուղից էր, սակայն վերջին շրջանում ընտանիքի հետ բնակվում էր Արցախում: Հովսեփ Կիրակոսյանը զինված ուժերում ծառայում էր 2006 թվականից: Նա դպրոցն ավարտելուց հետո սովորել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, այնուհետև ծառայության է մեկնել Մարտակերտ: Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, երբ հակառակորդը հարձակվել է արցախա-ադրբեջանական սահմանին, նա եղել է տանը: Հարձակման...

Քաղաքացիների հերթական ընդունելությունը տեղի է ունեցել փոխմարզպետ Կարեն Գրիգորյանի մոտ 23.08.2018
Քաղաքացիների հերթական ընդունելությունն այսօր տեղի է ունեցել ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Կարեն Գրիգորյանի մոտ, որին ներկա են գտնվել նաև մարզպետարանի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները: Փոխմարզպետն ընդունել է նախապես գրանցված 25 քաղաքացու: Ընդունելությանը գրանցված քաղաքացիները հիմնականում դիմել են աշխատանքի տեղավորման միջնորդության, դրամական օգնության, առողջական խնդիրների լուծմանն ընդառաջելու խնդրանքով: Հարցեր են եղել նաև բնակարանով ապահովման, կոմունալ-կենցաղային պայմանների բարելավման,...