Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Տեղի կունենա ՀՀ Արմավիրի մարզի 2017-2025 թվականների զարգացման ռազմավարության նախագծի քննարկումը 20.02.2017
Հարգելի քաղաքացիներ, փետրվարի 22-ին, ժամը 11:00-ին ՀՀ Արմավիրի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա ՀՀ Արմավիրի մարզի 2017-2025 թվականների զարգացման ռազմավարության նախագծի քննարկումը: Բոլոր հասարակական կազմակերպություններին, քաղաքացիական նախաձեռնություններին և շահագրգիռ կողմերին հրավիրում ենք մասնակցելու համապատասխան քննարկմանը: ՀՀ Արմավիրի մարզի 2017-2025 թվականների զարգացման ռազմավարության նախագծին կարող եք ծանոթանալ ՀՀ Արմավիրի մարզպետարանի պաշտոնական կայքում` ...

Ի գիտություն 15.02.2017
2017 թվականի փետրվարի 21-ին` ժամը 11:00-ին, ՀՀ Արմավիրի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա Արմավիրի մարզի խորհրդի հերթական նիստը: Ծանոթանալ մարզխորհրդի նիստի օրակարգի նախագծին

Հանդիպում ՀՀ ԷԵԲՊՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի հետ 14.02.2017
Այսօր աշխատանքային այցով ՀՀ Արմավիրի մարզում էր ՀՀ ԷԵԲՊՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը: Ոռոգման շրջանին ընդառաջ Արմավիրի մարզպետարանում կազմակերպված հանդիպմանը հրավիրված էին մարզի համայնքների ղեկավարները, ովքեր իրենց հուզող հարցերը ներկայացրեցին ՋՏՊԿ նախագահին և մարզպետ Աշոտ Ղահրամանյանին: Համայնքների ղեկավարների բարձրաձայնած խնդիրները, հիմնականում վերաբերում էին խմելու և ոռոգման ջրի մատակարարման ցանցերի վատթար վիճակին կամ բացակայությանը: Արսեն...

Նշվեց Հայոց բանակի կազմավորման 25-րդ տարեդարձը 28.01.2017
Մարզկենտրոն Արմավիրում և մարզի մյուս քաղաքային ու գյուղական համայնքներում, ուսումնական հաստատություններում, մարզի տարածքում տեղակայված զորամասերում հանդիսավորությամբ նշվել է Հայոց բանակի կազմավորման 25-րդ տարեդարձը. ամենուր տեղի են ունեցել ծաղկեդրման արարողություններ, զինվորական շքերթներ, տոնական համերգներ և գրական-երաժշտական ցերեկույթներ: Օրվա առթիվ առանձնակի ուշադրության են արժանացել Արցախյան հերոսամարտի մասնակիցները, հարգանքի տուրք է մատուցվել նաև հանուն մերօրյա խաղաղության իրենց կյանքը...

Այսօր վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Արմավիրի մարզ: Վարչապետի մասնակցությամբ Մուսալեռ համայնքում տեղի է ունեցել ոսկերչական զարդերի արտադրության նոր գործարանի հիմնարկեքի արարողությունը: Այն կառուցում է «Բագեզյան» ընկերությունը, որն այժմ գործունեություն է ծավալում նաև «Մերիդիան» ազատ տնտեսական գոտում և նոր գործարանի կառուցմամբ նախատեսում է ընդլայնել իր բիզնես գործունեությունը Հայաստանում: Ակնկալվում է, որ գործարանը կապահովի 500-600 նոր աշխատատեղ, իսկ առաջին...

Սպասարկման և ծառայությունների որակի բարելավում՝ ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ «Արմավիր» սպասարկման գրասենյակում 23.01.2017
Այսօր ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը և Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այցելեցին կոմիտեի նորաբաց «Արմավիր» սպասարկման գրասենյակ: Կադաստրի պետական կոմիտեի նախագահը և մարզպետը շրջեցին գրասենյակի տարածքում, զրուցեցին աշխատակիցների հետ, տեղում ծանոթացան աշխատանքային պայմաններին, քաղաքացիների համար պատշաճ և որակյալ սպասարկում ապահովելու հնարավորություններին: Նորաբաց սպասարկման գրասենյակը հագեցած է ժամանակակից բոլոր...