Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ Կարապետյանը պարգևատրվել է ՔԾԽ նախագահի կողմից 17.01.2018
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության ոլորտում ցուցաբերած մասնագիտական բարձր որակների, բարեխիղճ աշխատանքի և նվիրումի համար Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ Կարապետյանը ՔԾԽ նախագահ Մանվել Բադալյանի կողմից պարգևատրվել է պատվոգրով:

Մեկնարկել է 2018 թվականի ձմեռային առաջին զորակոչը 08.01.2018
Այսօր Սարդարապատի հուշահամալիրում, արդեն 12-րդ տարին անընդմեջ, տեղի է ունեցել 2018 թվականի ձմեռային առաջին զորակոչին Արմավիրի մարզից զինծառայության մեկնող նորակոչիկների ճանապարհման հանդիսավոր արարողությունը: Նորակոչիկներին պատմական վայրից Հայոց բանակ են ճանապարհել Հայ Առաքելական եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը, Արմավիրի մարզպետի տեղեկալներ Մովսես Քարտաշյանը, Գագիկ Գաբրիելյանը, ՊՆ և ԶՈւ պատասխանատուներ, մեծ թվով համայնքապետեր: Ողջունելով ներկաներին և իր...

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղերձն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ 29.12.2017
Արմավիրի մարզի հարգարժան բնակիչներ, սիրելի հայրենակիցներ, Ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Պատմությանն ենք հանձնում դժվարություններն ու փորձությունները հաջողությամբ և միասնական ջանքերով հաղթահարած, աշխատանքային լարվածությամբ հագեցած ևս մեկ տարեթիվ, որը կրկին անգամ ապացուցեց, որ միասնական ցանկության, վճռականության դեպքում հաղթահարելի են բոլոր խոչընդոտները: Հենց այս օրերին է, երբ մենք, ի մի բերելով մեր անցնող տարին, հանդես ենք գալիս հաշվետվությամբ...

Տեղի է ունեցել մարզպետ Աշոտ Ղահրամանյանի տարեվերջյան մամլո ասուլիսը 27.12.2017
ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր հրավիրված տարեվերջյան ամփոփիչ մամլո ասուլիսի ընթացքում ներկայացրել է հաշվետու ժամանակահատվածում տարբեր ոլորտներում կատարված աշխատանքները, խոսել նաև հիմնախնդիրների և նախատեսվող ծրագրերի մասին: Ներկայացնելով մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը և հիմնական ցուցանիշները` մարզպետն ընդգծել է, որ բավականին դժվար և խնդիրներով հագեցած տարին միասնական ուժերով հնարավոր է եղել պատվով հաղթահարել: Անցնող տարում ամբողջությամբ ապահովվել է մարզի սոցիալ-տնտեսական...

«Համազգային վստահություն» խորհուրդը զբաղվում է տնտեսության տարբեր ոլորտների ուսումնասիրությամբ` հանրությանը ներկայացնելով իրենց որակյալ աշխատանքի շնորհիվ ժողովրդի կողմից բարձր գնահատականի արժանացած անհատներին, պետական և հասարակական գործիչներին, կազմակերպություններին: ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը «Համազգային վստահություն» խորհրդի կողմից իրականացված փորձագիտական գնահատականների արդյունքում արժանացել է «Բարձր վարկանիշ ունեցող տարվա մարզպետ»...

Տեղի է ունեցել Ռաֆայել Սահակյանի հեղինակած Արմավիրի մարզի «Տարեգիրք-հանրագիտարան»-ի շնորհանդեսը 27.12.2017
Արմավիրի մարզպետարանում այսօր տեղի է ունեցել գրողների միության մարզային մասնաճյուղի նախագահ, «Հայրենականչ» թերթի գլխավոր խմբագիր Ռաֆայել Սահակյանի հեղինակած Արմավիրի մարզի «Տարեգիրք-հանրագիտարան»-ի շնորհանդեսը։ Միջոցառմանը ներկա են գտնվել մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը, գրչակից ընկերներ, մշակույթի և այլ ոլորտի ներկայացուցիչներ: Ողջունելով ներկաներին և օրվա...