Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Սոցիալապես խոցելի ընտանիքներին աջակցություն է ցուցաբերվել «Դիակոնիա» կազմակերպության կողմից 24.10.2017
2017-2018 ուսումնական տարվա շրջանակում ՀՀ Արմավիրի մարզում երկարամյա բարեգործական ծրագրեր իրականացրած «Դիակոնիա» կազմակերպությունը, մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի հետ համագործակցությամբ, տարբեր համայնքներում բնակվող սոցիալապես խոցելի ընտանիքներից 40 երեխայի տրամադրել է հագուստ, գրենական պիտույքներ և մարզակոշիկ: Հավելենք, որ նոյեմբեր ամսին «Դիակոնիա» կազմակերպությունը մարզի սոցիալապես խոցելի ընտանիքներից ևս 75...

ՀՀ Արմավիրի մարզպետարանում ամփոփվել են «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում հոկտեմբերի 21-ին մարզում իրականացված համապետական 3-րդ շաբաթօրյակի արդյունքները: Շաբաթօրյակի ընթացքում մաքրվել են բոլոր հանրային տարածքները` պատմամշակութային հուշարձանները, գերեզմանատները, աղբավայրերի շրջակայքը, հանրապետական, մարզային և տեղական նշանակության ճանապարհների հարակից տարածքները և առվեզրերը: Համատարած մաքրման և բարեկարգման աշխատանքների իրականացմանը մասնակցել է 248 կազմակերպություն և...

Աշոտ Ղահրամանյանը հետևել է մարզում համապետական շաբաթօրյակի աշխատանքների ընթացքին 21.10.2017
ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր այցելել է Փարաքար, Մերձավան, Այգեկ, Բաղրամյան, Նորակերտ, Շահումյան, Դաշտ, Այգեշատ, Ամբերդ, Աղավնատուն, Արագած, Ծաղկալանջ, Գեղակերտ, Հայթաղ և Արշալույս համայնքներ` ծանոթանալու «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում իրականացվող համապետական 3-րդ շաբաթօրյակի աշխատանքների ընթացքին: Իրականացվող մաքրման և բարեկարգման համատարած աշխատանքներին մասնակցել են մարզային, համայնքային նշանակության կազմակերպությունները, հանրապետական գործադիր...

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը ներկա է գտնվել Արմավիրում կազմակերպված «Աշխատանքի տոնավաճառին» 18.10.2017
ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը փոխմարզպետներ Լարիսա Մուրադյանի և Գագիկ Գաբրիելյանի հետ այսօր ներկա է գտնվել Արմավիր քաղաքում Զբաղվածության պետական գործակալության կողմից կազմակերպված «Աշխատանքի տոնավաճառին»: Աշխատանք փնտրողներին միջոցառման շրջանակում մարզային տնտեսության տարբեր ոլորտներ ներկայացնող 25 գործատու առաջարկել է 53 թափուր և 13 սպասվելիք աշխատատեղ: Ողջունելով Զբաղվածության պետական գործակալության կողմից «Աշխատանքի տոնավաճառի» իրականացման...

Մարզպետը Մրգաշատ համայնքում ներկա է գտնվել Մաճառի տոնին 13.10.2017
Տարիների ընթացքում ձևավորված ավանդույթի համաձայն Մրգաշատ համայնքում այսօր նշվել է գյուղատնտեսական տարվա ավարտը խորհրդանշող Մաճառի տոնը: Համայնքային տոնակատարությանը ներկա է գտնվել նաև մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ով համայնքապետ Գևորգ Դանիելյանի ուղեկցությամբ մոտեցել է համայնքի հրապարակում բացված առատ սեղաններին` լի բերքուբարիքով, ավանդական և ազգային ուտեստներով, աղանդերով և օրվա խորհուրդը հանդիսացող մաճառով: Նա օգտվել է հյուրասիրությունից և բարեմաղթանքի խոսքեր հղել մրգաշատցիներին`...

Աշոտ Ղահրամանյանը ներկա է գտնվել Մայիսյանի միջնակարգ դպրոցի 85-ամյակին նվիրված միջոցառմանը 13.10.2017
ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի, փոխմարզպետներ Մովսես Քարտաշյանի, Գագիկ Գաբրիելյանի, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանի հետ ներկա է գտնվել Մայիսյանի միջնակարգ դպրոցի 85-ամյակին նվիրված միջոցառմանը: Մայիսյան համայնքում երեխաների ուսումնառության գործընթացը կազմակերպվել է 1932 թվականից, երբ բարաքային պայմաններում առաջին անգամ սկսել է գործել քառամյա դպրոցը՝ երկհերթ...