Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հաշվետվություն՝ Չեխիայի Հանրապետություն մարզպետ Աշոտ Ղահրամանյանի գլխավորած պատվիրակության այցի վերաբերյալ 24.09.2014

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի գլխավորած պատվիրակությունը ՀՀ վարչապետի 2014 թվականի սեպտեմբերի 1-ի N 823-Ա որոշման հիման վրա, եռօրյա այցով գտնվում էր Չեխիայի Հանրապետության Մորավո-Սիլեզյան երկրամասում: Այցելության ընթացքում տեղի են ունեցել մի շարք պաշտոնական հանդիպումներ, որոնց արդյունքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ և ստորագրվել են համապատասխան փաստաթղթեր: ՉՀ կատարած այցի շրջանակներում պատվիրակությունը եղել է աղբի վերամշակմամբ զբաղվող <<Ուտիլիզացիա...

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Արմավիրի մարզ 22.09.2014

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արմավիրի մարզ: Հանրապետության Նախագահն այցելել է Նորապատի հիմնանորոգված միջնակարգ դպրոց, շրջել ուսումնական հաստատությունում, ծանոթացել իրականացված շինարարական աշխատանքներին և դպրոցի նոր պայմաններին: Դեռևս 1971թ. կառուցված դպրոցի հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են ս.թ. սեպտեմբերի 20-ին: Ներկայումս դպրոցում սովորում է 170 աշակերտ՝ 12 դասարանով, դասավանդում է 27 մանկավարժ: Նախագահին զեկուցվել է, որ դպրոցի ներքին հարդարման,...

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Չեխիայի Հանրապետություն 17.09.2014

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի գլխավորած պատվիրակությունը եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Չեխիայի Հանրապետության Մորավո-Սիլեզյան երկրամաս՝ կողմերի միջև 2014 թվականի հունվարի 31-ին կնքված փոխըմբռնման հուշագրի դրույթների իրականացման շուրջ քննարկումներին մասնակցելու համար:  

Մեկդարյա եկեղեցին իր շուրջ էր համախմբել բոլորին 12.09.2014

Այսօր ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը Բամբակաշատ համայնքում էր: Նշվում էր տեղի Սուրբ Աստվածածին եկեղեցու 100-ամյակը, որի կապակցությամբ համայնքի բնակիչ Լևոն Սոլկարյանի հովանավորությամբ բարեկարգվել են եկեղեցու և դպրոցի հարակից տարածքները, մանկապարտեզը, գյուղի մուտքի մոտ տեղադրվել է խաչ: Միջոցառումների շարքը սկսվեց խաչի օծման արարողությամբ` հանդիսապետությամբ Հայ Առաքելական Եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի: Այնուհետև իրականացվեց խաչվառներով երթ դեպի...

Մեկնարկեց խաղողի մթերումը 06.09.2014

Այսօր ՀՀ Երևանի կոնյակի գործարանի (ԵԿԳ) Արմավիրի մասնաճյուղում մեկնարկեց խաղողի մթերումը, որին մասնակցում էին մարզպետ Աշոտ Ղահրամանյանը և ԵԿԳ գործադիր տնօրեն Արտակ Բարսեղյանը: Նրանք շրջեցին գործարանում, եղան լաբորատորիայում, որտեղ փորձաքննություն էր անցնում մթերվող բերքը: Մարզպետի տեղեկացմամբ` այս տարի խաղողի բերքատվությունը բավականին բարձր է: Նախորդ տարվա 14 հազար տոննայի փոխարեն այս տարի ԵԿԳ Արմավիրի մասնաճյուղում նախատեսում են մթերել 17 հազար տոննա խաղող: Հիմնականում մթերում են խաղողի...

2014-2015 ուսումնական տարին մեկնարկեց 01.09.2014

Այս տարի ևս դպրության օրը նշանավոր էր ՀՀ Արմավիրի մարզի դպրոցների համար: 2014-2015 ուսումնական տարվա մեկնարկի եւ Գիտելիքի օրվա կապակցությամբ հանդիսավոր արարողություններ կազմակերպվեցին մարզի բոլոր կրթօջախներում: Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանի ուղեկցությամբ այցելեց մարզի մի շարք դպրոցներ: Նրանք եղան Փարաքարի, Բաղրամյանի (Վաղարշապատի տարածաշրջան) միջնակարգ, Մեծամորի թիվ 1 հիմնական դպրոցներում, որտեղ մասնակցեցին...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:58:53