Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել մարզպետարանի աշխատակիցների հետ 06.06.2018
ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել մարզպետարանի աշխատակիցների հետ: Նա տեղեկացրել է, որ երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի փոփոխությամբ պայմանավորված` այսօր իր զբաղեցրած պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել ՀՀ վարչապետին: Աշոտ Ղահրամանյանը շնորհակալություն է հայտնել մարզպետարանի աշխատակազմին` տասնմեկ ու կես տարիների համատեղ արդյունավետ աշխատանքի համար` նրանց մաղթելով նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ հետագա աշխատանքում. «Ես վստահ...

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանի հետ այցելել է Արգավանդ համայնք` ներկա գտնվելու դպրոցի հրաձգարանի բացմանը, ապա ծանոթանալու մանկապարտեզում իրականացվող հիմնանորոգման աշխատանքներին: Արգավանդ համայնքի միջնակարգ դպրոցը շահոգործման է հանձնվել 1964 թվականին: Մինչև 1958 թվականն այն գործել է որպես յոթնամյա, որից հետո դարձել է միջնակարգ: Կրթօջախում առաջին հիմնանորոգման աշխատանքներն իրականացվել են...

Տոնական համերգ` նվիրված Հանրապետության տոնին և Մայիսյան հերոսամարտի 100-ամյակին 29.05.2018
ՀՀ Արմավիրի մարզպետարանի նախաձեռնությամբ մայիսի 28-ին մարզկենտրոն Արմավիրի քաղաքային հրապարակում կայացել է Հայաստանի առաջին հանրապետության և Մայիսյան հերոսամարտի 100-ամյակին նվիրված տոնական համերգը, որն ուղեկցվել է սիրված երգիչ-երգչուհիների, պարային խմբերի կատարումներով: Տոնական օրվան նվիրված միջոցառումը եզրափակվել է հրավառությամբ: Հայաստանի առաջին հանրապետության և Մայիսյան հերոսամարտի 100-ամյա հոբելյանի շրջանակներում տոնական միջոցառումներ են կազմակերպվել նաև մարզի այլ համայնքներում,...

ՀՀ Արմավիրի մարզպետի ուղերձը վերջին դասի կապակցությամբ 24.05.2018
Սիրելի՛ շրջանավարտներ, Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ այս գեղեցիկ և բոլորիդ համար շատ հիշարժան օրվա` Վերջին դասի առթիվ: Դպրոցական ուսումնառության ավարտը խորհրդանշող այս օրն ազդարարում է Ձեր մուտքը դեպի մեծ կյանք` լի նորանոր բացահայտումներով ու նվաճումներով: Յուրաքանչյուրիդ կյանքում լինելու են այսպիսի բազմաթիվ էջեր` նոր հաջողություններով ու ձեռքբերումներով լի: Անկախ Հայաստանի ձեր սերունդը մեր երիտասարդ պետության քաղաքական, տնտեսական ու մշակութային փոփոխությունների ականատեսն ու...

Հորդառատ անձևի պատճառով արտակարգ իրավիճակ է ստեղծվել Լեռնագոգ համայնքում 22.05.2018
Երեկ ուշ երեկոյան երկու ժամ տեղացած հորդառատ անձրևի պատճառով արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզի Լեռնագոգ համայնքում. Թալինի կողմում տեղացած տևական անձրևի հոսքը համայնքի ջրատարը չի կարողացել ապահովել, որի հետևանքով սելավաջրերը լցվել են համայնք` մեծ վնաս պատճառելով շենք-շինություններին, անասնագոմերին, տնամերձ հողտարածքներին: Ստեղծված դրությունն ուսումնասիրելու նպատակով այսօրվանից համայնքում կգործի արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառած վնասները...

Արմավիրի մարզում մեկնարկել է «Բամբակի մշակման և վերամշակման» ծրագիրը 17.05.2018
ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր այցելել է Վաղարշապատի տարածաշրջանի Արաքս համայնք, ծանոթացել «Բամբակի մշակման և վերամշակման» ծրագրի շրջանակում 300 հա հողատարածքի վրա իրականացվող վար ու ցանքի աշխատանքներին: «Բամբակի մշակման և վերամշակման» ծրագիրն իրականացվում է «Բամբակ Տեքստիլ Գրուպ» ՍՊԸ-ի կողմից` պարսիկ ներդրողների հետ համագործակցությամբ: Այն ընդգրկված է մարզի 2017-2025 թվականների զարգացման ռազմավարությունում և իրագործման փուլերում...