Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Արտոնյալ համագործակցության պայմաններ՝ կարկտահարությունից լուրջ վնասներ կրած մարզի համայնքների համար 18.07.2018
ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանի և «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ» բանկի Արմավիրի մասնաճյուղի կառավարիչ Մուշեղ Հարությունյանի համատեղ նախաձեռնությամբ կարկտահարությունից լուրջ վնասներ կրած մարզի համայնքների համար բանկի կողմից մշակվել են արտոնյալ համագործակցության պայմաններ։ Ըստ այդմ՝ վարկերի մարման հետ դժվարություն ունեցող հաճախորդների համար բանկն առաջարկում է խնդրի լուծման երկու տարբերակ. 1. Գործող վարկի մարման գրաֆիկի փոփոխություն։ 2. Նոր վարկի տրամադրում՝ նախկինի մարման...

Մարզպետ Գագիկ ՄԻրիջանյանն ընդունել է «Վեոլիա Ջուր» ընկերության գործառնական տնօրենին 18.07.2018
ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն այսօր ընդունել է «Վեոլիա Ջուր» ընկերության գործառնական տնօրեն Գոռ Գրիգորյանին և ընկերության տարածաշրջանային տնօրեններին: «Վեոլիա Ջուր» ընկերության գործառնական տնօրենը մարզպետին է ներկայացրել Արմավիրի մարզում իրենց գործունեության մեկ ու կես տարվա ընթացքում կատարված և նախատեսվող աշխատանքները՝ վստահեցնելով, որ ստեղծված պայմաններում և առկա հնարավորությունների սահմաններում անում են առավելագույնը՝ ջրամատակարարումն արդյունավետ...

Մարզպետն ընդունել է Մանկական զարգացման հիմնադրամի տնօրենին 18.07.2018
ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն այսօր ընդունել է Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանին: Մարզպետը հիմնադրամի տնօրենի հետ քննարկել է «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի միջոցով մարզի Նալբանդյան, Ապագա և Մուսալեռ համայնքներում դոնոր կազմակերպությունների հետ համատեղ արդյունավետ սոցիալական աշխատանքի ներդրմանը և առավել խոցելի երեխաների ու ընտանիքների կյանքի բարելավմամբ Հայաստանում սոցիալական պաշտպանության համակարգի աջակցմանը վերաբերող...

Մարզպետն ընդունել է Հայաստանի մանուկներ հիմնադրամի փոխտնօրենին 17.07.2018
ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն այսօր ընդունել է Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) փոխտնօրեն Ինեսա Գրիգորյանին և հիմնադրամի կրթական, առողջապահական, ինչպես նաև երեխայի և ընտանիքի աջակցության ծրագրերի համակարգողներին: Հանդիպմանը ներկա են եղել նաև փոխմարզպետ Ալեքսանդր Ղուկասյանը, մարզպետարանի աշխատակազմի ոլորտային պատասխանատուներ: Հայաստանի մանուկներ հիմնադրամը 2004 թվականից աշխատում է Արմավիրի մարզում՝ իրականացնելով համապարփակ զարգացման ծրագրեր կրթության, առողջապահության, երեխայի...

Մարզպետ Գագիկ Միրիջանյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն 14.07.2018
ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը փոխմարզպետ Ալեքսանդր Ղուկասյանի և ապրիլյան քառօրյա հերոսամարտում Արմավիրի մարզից զոհված զինվորների ծնողների հետ այսօր այցելել է ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի մասնաշենքում՝ Երևանի առաջին քաղաքային հիվանդանոցում, տեղակայված Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն: Նրանք «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» հասարակական կազմակերպության նախագահ Հայկուհի Մինասյանի ուղեկցությամբ շրջայց են...

ՀՀ առողջապահության նախարարն այցելել է մարզպետարանի ենթակայությամբ գործող բուժհաստատություններ 12.07.2018
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մարզպետ Գագիկ Միրիջանյանի ուղեկցությամբ այսօր այցելել է մարզպետարանի ենթակայությամբ գործող Վաղարշապատի հիվանդանոց, Էջմիածնի, Մեծամորի, Արմավիրի բժշկական կենտրոններ, «Արաբկիր բժշկական համալիր» Արմավիրի երեխայի զարգացման և վերականգնողական կենտրոն, ապա նաև՝ Բաղրամյանի տարածաշրջանի «Հիսուսի Մանուկներ» առողջության կենտրոն: Նախարարը շրջել է բժշկական հաստատություններում, ծանոթացել շենքային պայմաններին, առանձին բաժանմունքների...